ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ցանկանում են գործարք կնքել. այս մասին նա հայտարարել է Օվալաձև աշխատասենյակում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում
Թրամփը նաև կիսվել է Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ իր մտքերով:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել, քանի որ նրանք այլընտրանք չունեն։ Կարծում եմ, որ Ռուսաստանն էլ է ցանկանում գործարք կնքել, քանի որ որոշակի, մեկ այլ իմաստով, որը հայտնի է միայն ինձ, նրանք նույնպես այլընտրանք չունեն», – ասել Է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, սակայն չի մանրամասնել, թե խոսքը ինչի մասին է։