Uncategorized @hy
19.12.2019

Խաչատուր Սուքիասյան/այցեքարտ

Խաչատուր Սուքիասյան/այցեքարտ

 

Վախենում է տգետից, հավատում՝ Աստծուն, իսկ իր թույլ և ուժեղ կողմն է համարում բարությունը։

Խաչատուր Սուքիասյան/այցեքարտ

  • Տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր
  • ծնվել է 1961 թ. Երևանում։
  • Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես փականագործ։
  • Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։

  • 1985 թ. – ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև` արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
    1992-1994 թթ. – աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում` որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։
    Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։
  • 1996 թ. – ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։

Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանը տիկնոջ հետ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։
  • Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։
  • 1999 թ. – Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։
    2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։
    2009 թ. – հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։
  • Խաչատուր Սուքիասյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանը որդու հետ
  • Սուքիասյանների ընտանիքում չորս եղբայր են եւ մեկ քույր։ Խաչատուր Սուքիասյանը եղբայրներից ավագն է։ Սուքիասյանների հայրը` երջանկահիշատակ հայտնի գործարար Ալբերտ Սուքիասյանը, ծնվել է Երեւանում, իսկ մայրը ծնվել է Բաթումիում։

Լուսանկար՝ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունից
  • Սուքիասյան եղբայրները նաեւ բիզնես գործընկերներ են. հյուրանոցային, առեւտրային համալիրներ, «Սիլ պլազա», սննդի կետեր, հագուստի խանութ, կահույքի, հյութերի արտադրամաս, բանկ. այս ամենը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին։

Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանը թոռնիկների հետ
  • Եղբայրները ղեկավարում են նաեւ բարեգործական հիմնադրամը. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կողմից պարբերաբար իրականացվում են տարաբնույթ բարեգործական ծրագրեր, այդ թվում` սոցիալական եւ կրթական` հիմնադրամին տարեկան հատկացված բյուջեի շրջանակներում: Ավանդույթ են դարձել նաեւ ամանորյա բարեգործական ծրագրերը:

 

 

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
19:49
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին
19:22
Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը
19:15
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը
ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին
18:31
ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին
Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների
18:21
Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների
ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին
18:20
ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
18:18
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
17:37
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մտել են Նոր Նորքի բաժին
17:35
Նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մտել են Նոր Նորքի բաժին
Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին
17:02
Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
17:00
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
16:31
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ
16:30
Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
16:28
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»
16:27
Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»