Լրահոս 24/7
07.03.2025

Մենք կարևորում ենք Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը. Արշակյան

Մենք կարևորում ենք Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը.  Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանումՀակոբ Արշակյանը նշել է Հայաստանի և Բրազիլիայի միջև աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ երկու երկրների միջև հաստատվել են հարգանքի և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: «Մենք կարևորում ենք քաղաքական և տնտեսական առումներով աշխարհի առաջատար երկրներից մեկիԲրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը հավելելով, որ երկու պետություններում մշտական դեսպանությունները կարևոր դեր են խաղում կապերի ամրապնդման գործում:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են խորհրդարանականների հաճախակի փոխայցերը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժևորելով նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

«Հայաստանը շահագրգռված է նաև կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, սոցիալական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացմամբ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը` կարծիք հայտնելով, որ այդ բնագավառներում գործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մարտահրավերներին` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է:

Հանդիպմանը ներկա ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասինընդգծելով, որ ծրագրի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները հիմնված ինքնիշխանության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պահվող այլ անձանց հարցը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆաբիո Վազ Պիտալուգան կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է