Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․
«Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է: Եթե ես դա անջատեմ, ամբողջ ճակատային գիծը կփլուզվի։ Տարիներ շարունակ արյուն է թափվել փակուղային իրավիճակում, որից Ուկրաինան անխուսափելիորեն դուրս կգա որպես պարտված:
Յուրաքանչյուր ոք, ով իսկապես հոգ է տանում, իսկապես մտածում և իսկապես հասկանում է, ցանկանում է, որ մսաղացը դադարեցվի»: