Աշխարհ
09.03.2025

Իրանը մերժել է բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր, իրենց շահերից ելնելով, պարտադրում են դրանք: Նրա խոսքով՝ «ագրեսիվ կառավարությունների» համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, հաղորդում է «Կոմերսանտը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել Իրանի իշխանություններին՝ միջուկային զենքի շուրջ բանակցությունների առաջարկով։

«Որոշ ագրեսիվ կառավարությունների համառությունը բանակցություններում ոչ թե խնդիրների լուծմանն է ուղղված, այլ գերակայությանը։ Նրանք ցանկանում են իրենց պահանջները պարտադրել բանակցային սեղանի մյուս կողմում նստածին»,- ասել է Ալի Խամենեին (մեջբերում է ISNA-ն):

Իրանի գերագույն առաջնորդի խոսքով՝ բանակցություններում կքննարկվեն երկրի պաշտպանունակությանը և միջազգային կարողություններին վերաբերող հարցեր։ Նա կարծում է, որ Թեհրանից կպահանջեն «ինչ-որ բան չանել, չհանդիպել որոշակի մարդկանց հետ»։

Մարտի 7-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Իրանի իշխանություններին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային զենքի հետ կապված մտահոգությունների պատճառով։ Նա հավելել էր, որ Իրանի հետ հարաբերություններում շուտով «հետաքրքիր ժամանակներ» են գալու։ Մինչ այս ԱՄՆ նախագահը խոսել էր նաեւ Թեհրանի հետ նոր միջուկային գործարք կնքելու հնարավորության մասին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54