

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հայաստանը այսօր տնտեսապես այնպիսի վիճակում է, որ ի վիճակի է օդանավեր ուղարկել (մենք ազգային ավիափոխադրող չունենք, բայց դա ամենահեշտ լուծվող մասն է) և տարհանել Սիրիայի՝ ալավիներով բնակեցված շրջաններում բնակվող հայերին և ընդհանրապես այն սիրիահայերին, ովքեր ցանկություն կունենան հեռանալ իրենց պետությունից:
Այլ հարց է՝ արդյոք սիրիահայերը ուզում են թողնել իրենց տուուտեղը, իրենց պետությունը և հեռանալ Հայաստան, հետո կորոշեն՝ մնալ մեր երկրում կամ գնալ երրորդ պետություն:
Պետք է նաև նրբանկատ լինել Սիրիայի իշխանությունների կեցվածքի հարցում:
Սիրիահայության և ընդհանրապես Միջին Արևելքի քրիստոնյաների ապագան քննարկման թեմա է դառնում ամեն անգամ, երբ տեղի է ունենում կոտորած, քաղաքացիական կամ ազգամիջյան պատերազմ:
Ամեն դեպքում Հայաստանը, որպես հայության միակ հայրենիք, պետք է պատրաստակամոսւթյուն հայտնի օգնել մեր հանրապետությունից դուրս գտնվող և անել վիճակում հայտնված հայերին:
Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, բայց կարևոր է ցանկությունը և պատասխանատվությունը:
Մեր երկիրը առանց այն էլ ունի բնակչության կարիք:
Այդ բացը լրացնելու համար մենք պետք է դիտարկենք սփյուռքահայությանը առաջին հերթին, բայց նաև Արևելքի քրիստոնյաներին, ինչու ոչ՝ այլ ազգերի:
Սիրիահայերի արդեն իսկ ներկայությունը Հայաստանում շատ բան է փոխել, պատկերացրեք, թե ինչքան կփոխվի մեր երկիրը, դրական իմաստով, եթե ունենանք սփյուռքահայ տարբեր հատվածների ավելի լայն շերտեր, այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, իրանցիներ, հնդիկներ…
Բազմազգ Հայաստանը նախընտրելի է միատարր Հայաստանից:
Հայաստանի ուժը նաև բազմազանության մեջ է:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…