

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը հետ է մնում Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել ռազմականացումը։
«Եթե նայենք ռազմական ծախսերին իրական արտահայտությամբ, ապա Ռուսաստանը ծախսում է ավելի շատ, քան ամբողջ Եվրոպան միասին վերցրած: Եվրոպայի արտադրությունը դեռ ցածր է։ Եվ ավանդական հնարավորություններից բացի՝ սպառնալիքների շրջանակը, որոնց հետ մենք բախվում ենք, ամեն օր ավելի է մեծանում», – ասել է նա:
Ֆոն դեր Լյայենը նաև նշել է, որ ԵՄ երկրները պաշտպանական ծախսերին պետք է ուղղեն ՀՆԱ-ի 3%-ից ավելին։
Նրա խոսքով՝ սառը պատերազմից հետո ոմանք հավատում էին, որ Ռուսաստանը կարող է ինտեգրվել Եվրոպային, «և մենք թուլացրինք մեր զգոնությունը՝ կրճատելով պաշտպանական բյուջեները»: Բայց Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ինքը թշնամի հարևան է և նրան չի կարելի վստահել»։
«Նրան միայն կարելի է պարտադրել հրաժարվել իր մտադրություններից»,- եզրափակել է նա։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…