Լրահոս 24/7

Պատերազմը շարունակելու դեպքում Պուտինը կարող է կորցնել եվրոպական մի քանի երկրի աջակցությունը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վկա են տասնյակ ֆեյսբուքյան գրառումները, հոդվածները եւ հարցազրույցները՝ միշտ թերահավատ եմ եղել «Թրամփն Ուկրաինան հանձնում է Պուտինին» նարատիվի նկատմամբ:

Այսօր ԱՄՆ-ը եւ Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ, կարծում եմ, այսպես ասած՝ «դիվանագիտական եղան» են գործարկել. համաձայնել երեսունօրյա հրադադարին՝ Պուտինի համար նշանակում է չհասնել Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի եւ Դոնբասի ամբողջական ռուսաստանապատկանության գոնե դե-ֆակտո լեգիտիմացմանը, իսկ հրաժարվելը հղի է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ռազմական աջակցության լրիվ վերականգնման եւ նոր պատժամիջոցների ենթարկվելու, միջազգայնորեն վերջնականապես մարգինալ դառնալու առարկայական սպառնալիքով:

Պատերազմը շարունակելու ընտրության դեպքում Վլադիմիր Պուտինը կարող է կորցնել եվրոպական մի քանի երկրի բացահայտ կամ նրբաքողարկված աջակցությունը, խնդիրներ ունենալ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի եւ անգամ Իրանի հետ՝ ներքին հնարավոր «սմուտայի» մասին դեռ չխոսած»։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…

15 minutes ago

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

42 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

49 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

58 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

1 hour ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

2 hours ago