ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․
Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է, չկա խաղաղություն՝ կլինի պատերազմ։
Եթե ընդդիմությունը դեմ է խաղաղության համաձայնագրին, ապա ստիպված է խոստովանել, որ պատերազմ է ուզում։
Քանզի կայսերական շահեր սպասարկող ընդդիմությունը մեկ նպատակ ունի՝ հնարավորինս թեժացնել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։
Որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, «խաղաղապահներ» հրավիրել ու դառնալ ծայրագավառի գուբերնատոր։