Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին միտված բանակցությունների հաջող ավարտը։ ԱԳՆ-ից հույ են հայտնել որ ստորագրման գործընթացը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք՝ բաց սահմաններով՝ ի շահ տարածաշրջանի բնակչության»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։