Լրահոս 24/7
17.03.2025

Թուրքական լրատվամիջոցների ուղերձը. Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին

Թուրքական լրատվամիջոցների ուղերձը. Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել:

Մեդիա տուրին մասնակցած Թուրքիայի ազդեցիկ ԶԼՄ֊ների ներկայացուցիչների պատրաստած ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումներն այս օրերին մի քանի անգամ ցուցադրվել են առաջատար TRT World, NTV, Sözcü TV և այլ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների ընթացքում, տարածվել են Ihlas, Anadolu լրատվական գործակալությունների, T24, Medyascope, Hürriyet, հայկական Agos և մյուս լրատվականների կողմից։ Բացի այդ մեդիատուրի մասնակիցները հյուրընկալվել են այլ հեռուստա-ռադիո հաղորդումների, պատմել են ՀՀ այցի մասին։ Ընդհանուր առմամբ շրջանառվել է մոտ երկու տասնյակ հեռուստա և ռադիո ռեպորտաժ, որոնք գրեթե ամբողջությամբ ներկայացրել են Հայաստանի տեսակետները` Հայաստան-Թուրքիա կարգավորման, սահմանի բացման, Հայաստան-Ադրբեջան կարգավորման, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։

Երևան հրավիրված խմբում թուրքական և՛ մերձիշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ անկախ համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցները լուսաբանվել են հավասարապես բոլոր խոշոր մեդիահարթակներով, և հիմնական ուղերձները հասցվել են այդ երկրի հանրության ամենատարբեր շերտերին։ Ընդ որում՝ լուսաբանումը եղել է ոչ միայն թուրքերեն, այլև՝ անգլերեն (TRT World, Hürriyet Daily News)։

Բացի ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումները, 5 տասնյակից ավել տեքստային նյութեր են հրապարակվել թուրքական առցանց լրատվամիջոցներում, որոնք ևս հիմնականում ներկայացնում են Հայաստանից փոխանցված ուղերձները։

Հատկանշական է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։

Մեդիա տուրի արձագանքները դեռևս շարունակվում են»,-գրել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է