Լրահոս 24/7
17.03.2025

Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք

Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք

Դիմում եմ Եվրոդաշինքի առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հստակ դիրքորոշում արտահայտել միջպետական գանգատների հետկանչի, Հռոմի ստատուտով Ադրբեջանի դեմ գործեր չներկայացնելու և հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

«Համաձայնեցված երկու կետերից մեկն այն է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին հարակից տարածքում երրորդ երկրի ուժեր տեղակայված չպետք է լինեն։ ԵՄ դիտորդական առաքելությունը երրորդ երկրի ուժի տակ է ներկայացվում։ Ադրբեջանը պնդում է, որ այդ սահմանից պետք է հեռանա ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դիտորդական առաքելությունը։ Բայց դիտորդները զենք չունեն, հեռադիտակներով քաղաքացիական մարդիկ են։ Պայմանավորվել ՀՀ թե′ ներկայի, թե′ ապագայի համար նման զիջման գնալ, սա ծայրահեղ խայտառակություն է և սա մեր պետությունը դարձնում է հաշմանդամ պետություն»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը, որի շուրջ երեկ հայտարարվեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։

Էդմոն Մարուքյանը փաստեց՝ ՀՀ Սահմանադրությամբ մենք ինքնիշխան պետություն ենք և մենք մեր ինքնիշխան տարածքում ինչ ուզենք՝ կանենք․ «Բայց Ադրբեջանի հետ այսպես կոչված պայմանագրով ոչ միայն մեր տարածքում ներկայումս ենք մեր հնարավորությունը սահմանափակում, այլև ապագայի համար ենք փակում։ Մենք նաև զրկվում ենք ընտրության հնարավորությունից, թե ինչ զորք բերել ՀՀ մեր անվտանգության ապահովման համար։ Այս հայտարարությունները նաև նրա մասին են, որ մյուս պետությունները՝ օրինակ՝ Թուրքիան կարող է պահանջել, որ ՀՀ-Թուրքիա սահմանին ևս չպետք է լինեն երրորդ պետության ուժեր»։

Դիմելով այսպես կոչված «արևմտամետներին»՝ Էդմոն Մարուքյանն ասաց․ «Դե ձայն հանեք, ձեր ասած ընտրության հնարավորությունից է զրկվում ՀՀ-ն այսօրվա պայմանավորվածությունների պատճառով։ Փաստարկներ են բերելու, թե Ադրբեջանն էլ իր հերթին է հրաժարվում երրորդ երկրի ուժերից։ Ադրբեջանը նախ նման խնդիր այս պահին չունի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի բանակներն այն մակարդակով են ինտեգրված, որ չեք էլ կարող տարբերել, թե ինչ ուժ է»։ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև համաձայնեցված մյուս կետին՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջազգային հայցերից հրաժարումը․ «Այստեղ ամենասկզբունքային հարցն այն է, որ մենք Ադրբեջանի դեմ ռազմական, պատերազմական հանցագործությունները պետք է ներկայացնեինք միջազգային դատարան․ Հռոմի ստատուտը դրա համար էր ընդունվել։ Բայց դրանից հետո ոչ մի գործ չի ներկայացվել Ադրբեջանի հանցագործությունների մասին։ Այս հրաժարումով նաև հրաժարվում ենք, որ ապագայում էլ կներկայացնենք։

Հենց հիմա Ադրբեջանում դատում են ՀՀ քաղաքացիներին, բայց Ադրբեջանը մեզ պարտադրում է իրենց նկատմամբ հայցերից հրաժարվել և նորերը չներկայացնել, բայց իրենք շարունակելու են իրենց դատարաններում դատել ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ այսօրվա իշխանությունը չունի մանդատ նմանատիպ զիջումների գնալու։ Այս զիջումները պիտի դրվեն հանրաքվեի․ ժողովուրդն է որոշում՝ մենք համաձա՞յն ենք ապագա հարյուր տարվա համար զրկվել ընտրելու իրավունքից, թե ում հետ պետք է համագործակցեն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է