Եվրամիությունը և գործընկերները 5,8 միլիարդ եվրո են հատկացնում Սիրիային և նրա հարևաններին՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Դա կօգնի Սիրիային վճռական անցումային շրջանում և կբավարարի հրատապ կարիքները տեղում։ Սա հնարավորություն է Սիրիայի ժողովրդի համար՝ օգտագործելու առիթը և որոշել սեփական ճակատագիրը»,- գրել է Կալասը X-ի միկրոբլոգում։