ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Նախագահը կրկին ճանապարհ է հարթում խաղաղության համար»,- գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփի հայտարարությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ «հրաշալի» հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են անհապաղ զինադադար հաստատել Ուկրաինայում էներգետիկ օբյեկտների հետ կապված։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ անհապաղ կաշխատի ռուսական կողմի հետ՝ հասնելու ամբողջական հրադադարի և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար՝ ընդգծելով, որ «ոչ Պուտինը, ոչ էլ Զելենսկին չեն ցանկանում, որ այն շարունակվի»։