Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նախատեսված են նաև այլ քննարկումներ: