Լրահոս 24/7

ՀՀ-ն հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում. Ղալումյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը և Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:


Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Վահե Ղալումյանը կարևորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու ոլորտային համագործակցության զարգացմանը:

Պատգամավորը բարձր է գնահատել Գերմանիայի դերակատարությունն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում:

Խոսելով Եվրամիության հետ ընդլայնվող համագործակցությունիցհանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում: «Մենք պատրաստակամ ենք առաջիկայում Ազգային ժողովի տիրույթում գտնվող բոլոր հարցերին արագ արձագանքելու այդ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը և ընտրությունների համամասնական ընտրակարգի կիրառմանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են համայնքների ինքնաֆինանսավորման, սեփական եկամուտների բարելավման հարցերը:

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության հարցեր:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

1 hour ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

1 hour ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

2 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

2 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

3 hours ago