Լրահոս 24/7

Լեհաստանը ականապատում է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան։ Այդ նպատակով Լեհաստանը դուրս կգա Օտտավայի կոնվենցիայից, որն ուղղակիորեն արգելում է նման զինատեսակների օգտագործումը։

Լիտվան, Լատվիան և Էստոնիան նույնպես մտադիր են հետևել Լեհաստանի օրինակին։ Բոլոր չորս երկրները Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ են։

Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու պատճառների մասին հարցին ի պատասխան՝ Բեյդան նշել է, որ Լեհաստանը այլընտրանք չունի, քանի որ սահմանային իրավիճակը լուրջ է։

«Մի մոռացեք, թե որ կողմից է իրականացվել հարձակումը Ուկրաինայի վրա՝ Բելառուսի տարածքից», – հավելել է Բեյդան։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

1 hour ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

1 hour ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

1 hour ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

2 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

2 hours ago