ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն ու արդյունքները: Նա նշել է, որ նախարարությունը շարունակել է աշխատանքը երեք հիմնական ուղղություններով՝ բարձրացնելով բժշկական ծառայությունների հասանելիությունը, բարելավելով դրանց որակը և նվազեցնելով մանկական մահացության ցուցանիշը: Բարելավվել են նաև հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը:
2024-ին չարորակ նորագոյացություններով հիվանդների համար իրականացվել է 66,252 բժշկական ծառայություն (վիրահատական, քիմիաթերապևտիկ, ճառագայթային), ինչը 2023-ի 50,000-ի համեմատ աճ է: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգով կատարվել է 5187 հետազոտություն (2023-ին՝ 2149): Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար արվել է 4462 անվճար մամոգրաֆիկ հետազոտություն (2023-ին՝ 9681): Սրտանոթային հիվանդությունների բուժման համար կատարվել է 15,305 վիրահատություն (2023-ին՝ 13,146), այդ թվում՝ 2682 անհետաձգելի սրտային վիրահատություն (2023-ին՝ 2530): Գլխուղեղի կաթվածների բուժման համար մատուցվել է 789 ծառայություն (2023-ին՝ 770), իսկ աորտայի անևրիզմայի վիրահատությունների համար՝ 84 (2023-ին՝ 67): Օրգանների փոխպատվաստման 83 ծառայություն է իրականացվել, այդ թվում՝ 22 երիկամի, 4 լյարդի և 57 ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստում (2023-ին՝ 68):
Անվճար բժշկական օգնության շրջանակում ուղղաթիռով 42 անգամ տեղափոխվել են բուժառուներ (2023-ին՝ 65): Նախարարը նշել է, որ 2024-ին նվազել է ծնելիությունը, ինչը համարել է մտահոգիչ խնդիր:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…