Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դան Սքավինոն։
Հիշեցնենք, որ Թրամփը երեկ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։