Լրահոս 24/7
20.03.2025

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։

Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Նախագծում նշված է, որ ՄԱԿ-ը կոչված է նպաստելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, հետևաբար՝ Հայաստանը հետևողականորեն սատարում է սովորական սպառազինությունների վերահսկման, գլոբալ զինաթափման և չտարածման, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ոլորտներին վերաբերող պայմանագրերի և ռեժիմների լիարժեք ու համապարփակ իրականացմանը:

«Մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը, որի համատեքստում հայ խաղաղապահները տարբեր ժամանակներում տեղակայված են եղել Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի և Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության կազմերում:

Տարբեր տարիների Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին դրական ազդեցություն է ունեցել երկրի վարկանիշի աճին և բարձր է գնահատվել միջազգային գործընկերների կողմից: ՄԱԿ-ու ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:

ԱԳ նախարարությունը ևս կարևորում է ՄԱԿ Քարտուղարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներում ակտիվ ներգրավվածությունը՝ ապահովելով պատշաճ մակարդակի մասնակցություն և շոշափելի արդյունքներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից գործելը և կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բաց քննարկումներին մասնակցության միջոցով պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն է ունենում ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները»,- նշվում է նախագծում։

Ըստ ՊՆ-ի՝ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև փոխգործակցությանը և շարունակական համագործակցությանը շրջանակներում մեծ կարևորություն է տրվում միջազգային լավագույն փորձի, ռեսուսների օգտագործմանը և տեղայնացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքների պաշտպանությունը, կառավարման և օրենքի գերակայության, ինչպես նաև խաղաղապահության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղացիական վերահսկողության ոլորտները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական և ռազմաքաղաքական բնագավառներում: Միջազգային կազմակերպություններում պաշտպանության հարցերով կցորդը, գործելով օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, համակարգում է միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, ինչպես նաև իրականացնում է ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների և կառույցների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասվում է նախագծում։

ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան