Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպել են ոլորտով հետաքրքրվող պատանիների հետ, ներկայացրել առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվող թեմաները և խոսել ոլորտային կարևոր մանրամասներից։
«Ցերեբրում Ինտելեկտուսի» Vol3 դասընթացի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին։ Դասընթացները նախատեսված են մինչև 17 տարեկան պատանիների համար։
«Ցերեբրում Ինտելեկտուս» դասընթացները կվարեն միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետներ։ Ուսուցիչների ցանկում են Արտակ Օրդյանը, ով կիրառական մարքեթինգի և վաճառքի ոլորտներում ունի ավելի քան 15 տարվա փորձ, աշխատել է ռեսուրսների մոբիլիզացիայի խորհրդատու՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, մարքեթինգի ղեկավար՝ «Վորլդ Վիժն Հայաստանում»: Դասավանդել է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ Երևանի պետական համալսարանում, մարքեթինգի սկզբունքներ և վաճառքներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վիզուալ արտիստ և գեղարվեստական ղեկավար Դիանա Եղիկյանն իր կարիերայի ընթացքում համագործակցել է Disney-ի, Netflix-ի, Roblox-ի և այլ ընկերությունների հետ։ Մյուս դասընթացավարը տնտեսագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի» (MBA) դասախոս Սերգեյ Թանթուշյանն է։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ուսուցիչների հետ, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն թեմաների, ժամանակացույցի և դասընթացի նպատակների վերաբերյալ:
Դասընթացին մանրամասների և գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ։ Հայտադիմումների վերջնաժամկետը մինչև ապրիլի 14-ն է։ Տեղերը սահմանափակ են։
Հիշեցնենք, որ 2022 թվականին հիմնադրված ftNFT-ն ընդգրկում է Bahamut բոլկեչյնի վրա գործող առցանց հարթակներ և երկու ֆիջիթալ սփեյս։ Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները միաձուլում են թվային և ֆիզիկական աշխարհները։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…