Լրահոս 24/7

Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները

YoHealth հավելվածն օրերս ներկայացվել է «Ալեքսանդր» հյուրանոցում Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական սեմինարին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է հավելվածի տեխնիկական հնարավորությունները, քննարկվել է առողջապահական ոլորտում դրա ներուժը։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և պարգևատրում նրանց նվերներով: Սեմինարի ընթացքում քննարկվել է YoHealth հավելվածում միասնական Medical ID համակարգի ներմուծման և ոլորտի վրա դրա դրական ազդեցության հնարավորությունները։

YoHealth-ի բիզնեսի զարգացման մասնագետ Փրենի Դավթյանն ասել է․ «Առաջիկայում ծրագրվում է իրականացնել YoHealth հավելվածի տեխնիկական հնարավորությունների վերազինում, որն իր հերթին կհեշտացնի տեղեկատվության հասանելիությունը խորհրդատվությունների ընթացքում։ Մոտ ապագայում հավելվածը հնարավորություն կտա իրականացնել հիվանդությունների հեռավար հսկողություն՝ օգնելով խնայել ժամանակ և բարձրացնել բուժման արդյունավետությունը։

YoHealth-ը հնարավորություն կտա աջակցել անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարելավման գործընթացի կայացմանը»։

Torii Gate կրթական ընկերության հիմնադիր տնօրեն Իննա Նավասարդյանն ընդգծել է, որ առողջ ապրելակերպն այսօր առաջնահերթություն է մեզանում․ «Կրեատիվ մոտեցումը, նոր ոճը միշտ ոգեշնչում է մարդկանց և ավելի հետաքրքրություն առաջացնում։ Կարծում եմ մեր համագործակցությունն արդյունավետ է և շարունակական կլինի», – ասել է նա։Հավելենք, որ երկօրյա սեմինարների շարքը վարել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ։ Վարպետության դասի շրջանակում հատուկ հյուր էր հայտնի ատամնաբույժ, պարադոնտոլոգ Ալեքսեյ Ֆրոլովը։

Միջոցառման ընդմիջմանն «Ակնուլունք» քանդակի վրա նկարազարդումներ է արել արտիստ Կառլեն Սիմոնյանը։ Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

2 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

21 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

41 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago