

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 2025թ մարտի 5-8 կայացավ Ներքին բժշկության եվրոպական 23-րդ կոնգրեսը և Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովը:
Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի կողմից հրավիրված են եղել և մասնակցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արմինե Զոհրաբյանը, ինրպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող չորս բուժհաստատությունների տնօրեններ:
Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովի ընթացում միաձայն քվեարկությամբ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան ընտրվել է Ներքին բժշկության եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձավ 43-րդ անդամակից երկիրը։
Ներկայացվեց ՆՀԲՀԱ կատարած 6 տարվա գործունեությունը՝ ներքին բժշկության ոլորտի բժիշկների մասնագիտական զարգացման, գիտելիքի և փորձի փոխանակման բնագավառում, ինչպես նաև կանխարգելիչ և երկարակեցության բժշկության զարգացումը, ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման չափորոշիչների և ուղեցույցների մշակումը և տեղակայնացումը Հայաստանում։
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…