

Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի խոսքով՝ սա կարևոր թեմա է, քանի որ ձայնն ազդում է բոլորի օրգանիզմի վրա, այդ թվում՝ բացասական։ «Շատ տեղերում ձայնն օգտագործվում է որպես խոշտանգման միջոց, քանի որ այն կարող է կտրուկ խաթարել մարդու առողջությունը»,- նշել է նա։
Թորոսյանի խոսքով՝ հարց է ծագում, թե որն է ավելի կարևոր՝ հանրության իրավունքն ու առողջությունը, թե անհատի՝ զվարճանալու կամ իր կոնկրետ գործն անելու իրավունքը. «Ինձ համար այդ երկընտրանքը շատ պարզ է. իհարկե, հանրության իրավունքը պետք է գերակայի»։
Սակայն, նրա դիտարկմամբ, մշակութային առանձնահատկությունները հաճախ այլ բանի մասին են վկայում։
Թորոսյանը նաև ընդգծել է, որ խնդրին անհրաժեշտ է լուծում տալ նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով. «Եվ ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, որոնք կարևոր են և կիրականացվեն, այլև՝ որպես հանրություն, մեր մեջ ինքնագիտակցությամբ և փոփոխություններով»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…