

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի տեղեկություններին, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։
«ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշները սահմանելու նպատակով 2024 թվականին մշակվել, հավանության է արժանացել և հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Բացի այդ, մշակվել է հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը»,- նշել է նա՝ ներկայացնելով կառավարության ծրագրի կատարողականի պաշտպանական ոլորտին վերաբերող մասը։
Նա անդրադարձել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրերին՝ նշելով, որ նոր նմուշների ձեռքբերման նպատակով մատակարարման պայմանագրեր են կնքվել մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ։ Շարունակվել են նաև ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ։
Հանձնաժողովի նիստը շարունակվում է փակ ձևաչափով, քանի որ քննարկվելու են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…