ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր էջում գրել է. «Այսօր բժշկական պարագաներով և սննդամթերքով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարայի կամրջով՝ Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար, որը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Կցանկանայի նաև երախտագիտություն հայտնել թուրք գործընկերներին՝ այս մարդասիրական առաքելության նկատմամբ համագործակցող մոտեցման համար»։