Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, և մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե հայկական կողմը «փոխանակ փորձելու վերացնել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, զբաղված է մանիպուլյացիաներով՝ փորձում է Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված երկիր»։

Հայտարարության մեջ դարձյալ խոսվում է անցած 30 տարիներին «ադրբեջանական հողերը օկուպացնելու, ադրբեջանցիների էթնիկ զտումների մասին»:

Հաջիզադեի խոսքով՝ «Ադրբեջանը երբեք օկուպացիոն քաղաքականություն չի վարել Հայաստանի դեմ և շահագրգռված չի եղել տարածաշրջանը առճակատման գոտու վերածող իրավիճակի ստեղծման մեջ»:

«Անգամ նախարար Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը համաձայնել է ընդունել խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակը և ճանապարհ է բացել բանակցություններն ավարտին հասցնելու համար, վկայում է այն մասին, որ վերջին երկուսուկես տարիներին այդ երկիրը խոչընդոտել է գործընթացին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը և կրկին խոսել ՀՀ Սահմանադրության մեջ առկա՝ իբր «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների և ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու փորձերի» մասին։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago