

Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և մտադիր է հետագայում զարգացնել երկկողմ հարաբերությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնցում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ:
«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ բարեկամ երկիր է: Այն ինքնիշխան պետություն է, սակայն մեզ շատ բան է միավորում՝ երկկողմ, պատմական և մշակութային առումով, ինչպես նաև ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով: Մենք ավելի քան գոհ ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի այդ փոխադարձ վերաբերմունքից և պատրաստ ենք դրանք ամեն կերպ զարգացնել», – նշել է Պեսկովը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…