Լրահոս 24/7

Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը. Վասիլիս Մարագոս

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու քառամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ ապահովեց գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները խոսեցին ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։

«Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց, որ «աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար»։ Նա նաև հավելեց. «Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ հընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»:

Փոխվարչապետն իր ելույթում կարևորեց նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Հայաստան-Եվրամիության գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:

Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրեց Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։ Նա ընդգծեց պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը՝ ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։

ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվեց Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

5 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

6 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

6 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

7 hours ago