Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ տեխնիկական և ֆինանսական մանրամասներ, ինչպես նաև պնդել, որ նախաձեռնությունը դեռևս մշակման փուլում է:
Միևնույն ժամանակ, ֆրանսիական կողմը, թեև աջակցել է այդ նախաձեռնության նպատակներին, սակայն առաջնային է համարել Ուկրաինայի համար G7 վարկային փաթեթից ԵՄ-ի 18 մլրդ եվրոյի մասնաբաժնի իրականացումը: Փոխարենը, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն աջակցել է այդ նախաձեռնությանը, նշելով, որ շատ երկրներ «պատշաճ չեն գործում» ուկրաինացիների համար զենքի համատեքստում: