Լրահոս 24/7
24.03.2025

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

Հայաստանի ազգայի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի այս գրառումը կիսում եմ երկրորդ անգամ։

Մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստը սա գրել է այն օրերին, երբ Վրաստանը Եվրո ուղեգրի ճանապարհին էր։

Սա վրացական ֆուտբոլի հաջողության կարճ բնութագիրն է։

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ։

Ամոթ բան չկա` սովորել վրացիներից։

Ամոթը չսովորելն ու անվերջ մղձավանջն է։

Ռոբերտ Արզումանյանի գրառումը ստորև.

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին մեկ քայլ է բաժանում եվրո-2024-ի ուեգրից։
Ինչպես երեկ խոստացել էի ձեզ եմ ներկայացնում վրացական ֆուտբոլի կերպարանափոխման որոշ հետաքրքիր մանրամասների դետալներ 5 փաստերով։


Փաստ 1


Վրացական ֆուտբոլի զարգացման
համար Ֆոնդի հիմնում 2015թ-ին:

Հիմնադրամը լուծում է 2 գլոբալ խնդիր։
Առաջին-Օգնություն Ֆուտբոլային ակումբներին։
Երկրորդ-ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացում ամբողջ երկրով։
Ստացվում է մասնավոր-պետական յուրատեսակ համագործակցություն։

Հիմնադրամի շնորհիվ վերջին 9 տարվա ընթացքում պետությանան կողմից ներդրվել է 260մլն դոլլար։ Դրա շնորհիվ Վրաստանում ֆուտբոլն իրապես է մասսայականացվում։
Այս պահին ունեն 3 պրոֆեսիոնալ լիգա, որտեղ մասնակցում են 32 ակումբ 23 բնակավայրերից։
Ինչպես նաեւ 2 սիրողական լիգա՝ ազգային եւ ռեգիոնալ։
Մեկ բառով Վրաստանի առաջնությունը բաղկացած է 5 խմբից։

                      Փաստ 2
           Լեգիոներների Լիմիտ

10-ից ոչ ավել լեգիոներ մրցաշրջանի համար թիմի հայտացուցակում։ Դա նշանակում է խաղադաշտում կարող են հանդես գալ միաժամանակ բոլոր 10 արտասահմանցիները, բայց վրացական թիմերը նախապատվությունը տալիս են տեղացի ֆուտբոլիստներին։
Այս պահին Բարձրագույն Խմբի 10 թիմերն իրար հետ ունեն ընդհանուր 74 լեգիոներ, իսկ ընդհանուր բոլոր ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 24,2տ.։

                   Փաստ 3

Դինամո Թբիլիսին ու իր Ակադեմիան

Հավաքականներ եւ արտասահման Ֆուտբոլիստներ մատակարարող գլխավոր դերակատարը Դինամոն է, չնայած փորձում են մոտենալ նրան նաեւ Սաբուրթալոն, Լոկոմոտիվը, Տորպեդոն եւ Դինամո Բաթումին։
Դինամո Թ.-ին բացել է նոր ակադեմիա, եւ երեխաների հետ աշխատելու համար հրավիրել արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մեթոդիստների։ ինչպես նաեւ ակադեմիայում մանկապատանեկան մարզիչների աշխատանքը դարձրել հեղինակավոր եւ բարձր վարձատրվող, որը հասնում է մինչեւ 1500 դոլարի։

                    Փաստ 4

Ֆուտբոլիստների մասսայական տրանսֆերների իրականացում արտասահմանյան ակումբներ

Վրաստանից բազմաթիվ ֆուտբոլիստների տրանսֆերներ են վաճառվում։ Առաջատարը Դինամո Թ. է, որը միայն 2023-2024 տրանսֆերային պատուհանների ընթացքում վաճառքից վաստակել է 3,9մլն Եվրո, իսկ բոլոր ակումբները միասին 12 ֆուտբոլիստ ընդհանուր 6մլն եվրոյի։
Ընդհանուր վերջին 7 տարում վաճառել են 40 ֆուտբոլիստ ընդհանուր 17մլն եվրոյից ավել գումարով, սրա մեջ չի մտնում Կվարացխելիայի Դինամո Բաթումիից Նապոլի տտանսֆերը, քանի որ Բաթումին հանդես եկավ որպես սանկցիաներ շրջանցող օղակ Ռուբինի համար։

Այստեղ շատ կարեւոր դեր նաեւ խաղում է հիմնադրամը խրախուսելով ֆուտբոլիստի վաճառքին արտասահման։ Եթե օրինակի համար ակումբը վաճառում է պայմանական 1մլն եվրոյով, հիմնադրամը այդ ակումբին տալիս է նույնպես 1մլն Եվրո։
Եւ այս քաղաքականության արդյունքում ունեն արտասահմանում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնցից ոչ բոլորն են հրավիրվում Հավաքական։
Մի քանի վառ անուններ , ովքեր վրացական ֆուտբոլի սաներ են.
1.Կվարացխելիա-23տ. Նապոլի,Իտալիա, 80մլն Եվրո
2.Մամարդաշվիլի-23տ. Վալենսիա, Իսպանիա 35մլն
3.Կիտեիշվիլի-27տ. Շտուրմ Ավստրիա 3մլն
4.Դավիթաշվիլի-23տ. Բորդո, Ֆրանսիա 2,5մլն
5.Չակվետաձե-24տ., Ուոտֆորդ, Անգլիա 2,5մլն
6.Գոչոլեիշվիլի-23տ., Շախտյոր Ուկրաինա, 2,5մլն
7.Գագնիձե-21տ., Դինամո Մոսկվա, 2մլն
Կան շատ այլ անուններ եւս։
Հաշվի առնենք, որ Վրաստանը չունի այն սփյուռքն ինչ մենք:

                       Փաստ 5

Վրաստանի Երիտասարդական Հավաքական

Երիտասարդական Եվրո-2023-ին հասան մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ 11մ. հարվածաշարով պարտվեցին Իսրայելին, 1/8 եզրափակչում հաղթել էին Հոլանդիային։Ավելացնեմ, որ մրցաշարին չեր մասնակցում գլխավոր աստղը՝ Խվիչա Կվարացխելիան։

Հ.Գ.
Վստահ եմ մենք հաստատապես ունենալու ենք վառ ֆուտբոլ եւ անհատականություններ եւս։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է