APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:
Առաջարկի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը կազատի հինգ կենդանի պատանդի, այդ թվում՝ ամերիկա-իսրայելական քաղաքացու, իսկ Իսրայելը դրա դիմաց կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված և մի քանի շաբաթով կդադարեցնի ռազմական գործողությունները: Բացի այդ, Իսրայելը կազատի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների:
Բանակցությունների մասին տեղեկությունները փոխանցվել են անանուն՝ գաղտնի քննարկումների պատճառով:
Նշվում է նաև, որ երկուշաբթի Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ: