Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: