Լրահոս 24/7
24.03.2025

Պուտինը ծաղրու՞մ է Թրամփին

Պուտինը ծաղրու՞մ է Թրամփին

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մարտի 24-ին մեկնարկող բանակցություններում կքննարկեն Սեւ ծովում կրակի դադարեցման եւ առեւտրային նավագնացության վերականգնման հարցը: Այդ մասին CBS News հեռուստաընկերությանն ասել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Մայք Ոուլցը:

«Այժմ մենք կքննարկենք Սեւ ծովում կրակի դադարեցումը, որպեսզի երկու կողմերը կարողանան վառելիք եւ ցորեն տեղափոխել»,- մեկնաբանել է նա: Ուոլցը, սակայն, ավելացրել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ կքննարկեն հրադադարի վերիֆիկացիան, կշոշափեն խաղաղապահների եւ տարածքների պատկանելիության թեմաները:

Ամերիկյան կողմն, ըստ այդմ, նախապատրաստվում է չափազանց լուրջ բանակցությունների: Մանավանդ, որ նույն օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կլինի նաեւ Ուկրաինայի պատվիրակությունը, որ «միջնորդավորված ձեւաչափով կմասնակցի բանակցություններին»: Ենթադրվում է, որ ռուսական կողմի հետ որեւէ հարցի քննարկումից հետո ամերիկացի դիվանագետները պետք է հանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչներին, ապա նրանց տեսակետը փոխանցեն ռուսներին եւ՝ այդպես շարունակ:

Դիվանագիտական պրակտիկայում, իհարկե, միջնորդավորված բանակցությունները տեղ ունեն: Այդպես են, մասնավորապես, բանակցում Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը, ՀԱՄԱՍ-ը եւ Միացյալ Նահանգները, ԱՄՆ-ը եւ Իրանը: Քննարկումների ձեւաչափի եւ պրոցեդուրայի առումով, կարծես, խնդիր չկա:

Արտառոցն այն է, որ, ինչպես հասկացվում է, ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է Ուոլցը, Ուկրաինան ներկայացված կլինի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի եւ պաշտպանության նախարարի մակարդակով: Իսկ Ռուսաստանը Սաուդյան Արաբիա է գործուղում «Սենատի» արտաքին կապերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինին եւ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդային:

Գրիգորի Կարասինը տեւական ժամանակ զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը եւ հիմնականում զբաղվել է ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների հարցերով: Սերգեյ Բեսեդան, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, ԱԴԾ-ում ուղղորդել է Ուկրաինայի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, այդ երկրում Ռուսաստանի նկատմամբ հանրային տրամադրությունների ուսումնասիրությամբ եւ համարժեք քայլեր ձեռնարկելու գործողությունները: Նա ԱԴԾ-ում ծառայությունից արձակվել է տարիքի առավելագույն շեմը հատելու հիմքով, բայց մնացել որպես տնօրենի խորհրդական:

Ակնհայտ է, որ Մայք Ուոցի թվարկած՝ հրադադարի վերիֆիկացման, խաղաղապահների տեղակայման եւ հատկապես տարածքների պատկանելիության հարցերում ոչ Կարասինը, ոչ Բեսեդան պաշտոնական տեսակետ հայտնել չեն կարող, նման չափազանց նուրբ թեմաները նրանց իրավասությունների շրջանակից դուրս են: Այդ դեպքում ի՞նչ «պայծառ հավատով» է Էր-Ռիյադ մեկնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը:

Bloomberg-ը, հղում անելով բանակցություններում ամերիկյան դիրքորոշմանը «տեղյակ աղբյուրներին», հայտնել է, որ նախագահ Թրամփը «մտադիր չէ տարածքային հարցերում մեծ զիջումների գնալ, քանի որ գտնում է, որ ապագա համաձայնությունը պետք է բավարարի նաեւ Կիեւին»: Ավելի վաղ ամերիկյան մամուլում «տեղեկատվական արտահոսք» է կազմակերպվել, որ Թրամփն առաջարկում է զորքերի շփման ներկայիս գծով հրադադար հաստատել, իսկ քաղաքական հարցերի քննարկումը թողնել ապագային:

Ռուսաստանը հրադադարի այդ տարբերակը մերժում է: Ըստ երեւույթին, դա է պատճառը, որ Պուտինը Սաուդյան Արաբիա է գործուղել փաստացի ոչ մի լիազորություն չունեցող Կարասինին եւ Բեսեդային: Նրանք կարող են լսել ամերիկացիներին, իմանալ ուկրաինացիների տեսակետները եւ կրկնել այն, ինչ արտգործնախարար Լավրովն, ամենայն հավանականությամբ, որպես «ծածկաթերթիկ» փոխանցել է:

Ըստ էության, Էր-Ռիյադի ռուս-ամերիկյան, ամերիկա-ուկրաինական՝ ուղղակի եւ ռուս-ուկրաինական «միջնորդավորված» բանակցություններից առարկայական սպասելիքներ չեն կարող լինել:

Bloomberg-ի տեղեկություններով՝ ռուս-ամերիկյան գագաթաժողովի, այսինքն՝ Պուտին-Թրամփ հանդիպման, հավանականությունը պայմանավորված է «տարածքների հարցում Ռուսաստանի դիրքորոշումից, եթե այն չմեղմվի, Վաշինգտոնը հանդիպման համաձայնություն չի տա»:

Զուտ ֆորմալ առումով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականին դիվանգիտական վիզավի նշանակել ոչ մի լիազորություն չունեցող երկու զառամյալ մարդու, ինչպիսիք Կարասինը եւ Բեսեդան են, նշանակում է ծաղրել Դոնալդ Թրամփին: Մոսկվան, անկասկած, գիտի, որ այդ քայլը կարող է հետեւանքներ ունենալ: Մնում է եզրակացնել, որ կամ Վլադիմիր Պուտինը միակողմանիորեն բարդացնում է բանակցությունների մթնոլորտը, կամ Մոսկվան եւ Վաշինգտոնը եկել են եզրակացության, որ այս փուլում փոխընդունելի «մոդուսի» հասնել հնարավոր չէ, եւ Էր-Ռիյադի հանդիպումն ընդամանեը «լրջագույն քննարկումների» տեղեկատվա-քարոզչական ֆոնի համար է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է