Լրահոս 24/7

Ուկրաինայի մասին ռուս-ամերիկյան «զատկական գործա՞րք»

Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան «տեխնիկական բանակցությունները» տեւել են շուրջ 12 ժամ: Մինչ այդ ամերիկյան կողմն ավելի քան 5 ժամ բանակցել է ուկրաինական պատվիրակության հետ, որ, ինչպես իրազեկ աղբյուրներն են հայտնել, հայրենիք չի վերադարձել: Հայտնի չէ՝ ռուսական կողմից հետ քննարկումներից հետո ամերիկացիներն ուկրաինացիներին փոխանցե՞լ են իրենց «դրական տրամադրվածությունը», թե՞ բավարարվել են Ուոլց-Ումերով առանձնազրույցով: Ստույգ է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ոչ մի շփում չի եղել:

Ռուս-ամերիկյան բանակցությունների հիմնական թեման, ինչպես կողմերի աղբյուրներն են ասում, այսպես կոչված «սեւծովյան նախաձեռնությունն» է կամ Սեւ ծովում նավագնացության ազատության ապահովումը, որպեսզի երկու երկրները կարողանան բեռնափոխադրումներ իրականացնել: Այսքանը՝ հրապարակային մասով:

Խորքային քննարկումներին ծանոթ աղբյուրները, մինչդեռ, պնդում են, որ եթե խոսքը վերաբերեր միայն ականազեծված միջանցքների ստեղծմանը, ապա կողմերն արագորեն կհայտարարեին համաձայնության մասին: Իրականում «սեւծովյան նախաձեռնությունը» շոշափում է ուկրաինական նավահանգիստների եւ ռուսական ենթակառուցվածքների անվտանգության խնդիրը: Իսկ եթե մասնավորեցվի, ապա ամերիկացիները փորձում են հասնել Օդեսայի նավահանգստի եւ Կրասնոդարի երկրամասում նավթի առաքման ենթակառուցվածքների լիակատար անվտանգությանը:

Պատերազմի սկզբից ի վեր Օդեսայի նավահանգիստը բազմիցս հարձակման է ենթարկվել՝ Ռուսաստանի կողմից դիտարկվելով որպես «ռազմական օրինական թիրախ», իսկ Ուկրաինան վերջին մեկ ամսում երկու անգամ խոցել է ղազախական նավթի արտահանման ենթակառուցվածքները:

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ Ուկրաինան կողմ է Սեւ ծովի լիակատար ապառազմականացմանը, ռուսական պատվիրակությունը, մինչդեռ, բարձրացրել է Ղրիմի առափնյակի պաշտպանության հարցը՝ ակնհայտորեն ցույց տալով, որ մտադիր չէ «մերկացնել Սեւաստոպոլի թիկունքը»:

Այստեղ, իհարկե, կա չափազանց կարեւոր «նրբություն». բանն այն է, որ Օդեսան «վաղնջական ռուսական քաղաք է», որ գրավումը մտնում է «Նովոռուսիա» ծրագրի մեջ: Ընդ որում, Օդեսայի գրավումը բացում է դեպի Մերձդնեստր ցամաքային միջանցք, իսկ այնտես արդեն մինչեւ Քիշնեւ, ինչպես ռուսներն իրենք են ասում՝ «ձեռքդ մեկնես՝ կհասնես»:

ԱՄՆ-ի «սեւծովյան նախաձեռնությունն», այսպիսով, որոշակիորեն ուղղված է հետագա շատ հնարավոր խոշոր հարձակումներից ուկրաինական նավահանգիստների եւ նրա ծովային սահմանների ապահովագրմանը: Եթե այդ հարցում Ռուսաստանը հրադադարի համաձայնություն տա, ապա ԶՈՒ Գլխավոր շտաբը պետք է օրակարգից հանի Օդեսայի, Նիկոլաեւի եւ Խերսոնի գրավումը, իսկ Ուկրաինան՝ ստանա Ազովի ծով ազատ մուտքի հնարավորություն:

Ի՞նչ առաջընթաց է գրանցվել բանակցություններում՝ հայտնի չէ: ՌԻԱ-Նովոստիի լրագրողն Էր-Ռիյադում արձանագրել է ռուսական պատվիրակության «դրական տրամադրվածությունը», սակայն պատվիրակությունները մամուլի հետ սկզբունքորեն չեն շփվել: Ակնկալվում է, որ «տնային աշխատանքից» հետո կողմերը մարտի 25-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Արեւմտյան աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ-ը մտադրված է ուկրաինական ռազմաճակատի ներկայիս շփման գծով հրադադարի հասնել ապրիլի 20-ին: Դա խորհրդանշական է. այս տարի ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների զատկական օրացույցը համընկնում է, եւ Վաշինգտոնում գտնում են, որ ի նշանավորումն Քրիստոսի Հարության տոնի հնարավոր է ունենալ «տեխնիկական համաձայնություն»:

Կրեմլում իշխող տրամադրություններին ծանոթ փորձագետները, մինչդեռ, կարծում են, որ Վլադիմիր Պուտինը «բանակցությունները ձգելու է մինչեւ մայիսի 9-ը»: Նախ դա հնարավորություն է, որպեսզի ավելի շատ ուկրաինական տարածքներ գրավվեն, հետո էլ այդ օրն Ռուսաստանի համար չափազանց խորհրդանշական է՝ լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, Մոսկվան հյուրընկալելու է առնվազն ԱՊՀ անդամ երկրների առաջնորդներին, եւ Վլադիմիր Պուտինը հազիվ թե իրեն զրկի «տրիումֆի» հաճույքից: Պայմանավորվածությունները կարող են զատկական լինել, բայց այդ մասին հայտարարություն, երեւի, կարվի մայիսի 9-ին: Դա կապահովի նաեւ անհրաժեշտ հոգեբանական ֆոն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

6 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

19 hours ago