

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է վարորդների համար նախատեսված 9 տուգանային միավորները 13-ի փոխելու մասին օրինագիծը: Նախագծով որպես վարչական պատասխանատվության միջոց սահմանվել են հետևյալ տուգանային միավորները՝ 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 և 5 միավոր:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար նախկին 9 տուգանային միավորի փոխարեն կհատկացվի 13 տուգանային միավոր:
Օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ առավել տարածված իրավախախտումների համար բալային համակարգի շեմը բարձրացվել է: Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) պատճառ համարվող ևս երկու իրավախախտում է առանձնացվել՝ հեռահար լույսերով մեքենա վարելը և լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը: Այս դեպքերում նախատեսվում է մեծացնել տուգանքի չափը և հանել 1 տուգանային միավոր:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…