

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին: Նրա խոսքով՝ գործընթացը փակուղում չէ. «Հավանաբար, ադրբեջանական կողմի համար մի փոքր անսպասելի էր մեր առաջարկը՝ ստորագրելու և այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մասին հայտարարությունը»,- ասել է նա:
Սիմոնյանի պնդմամբ՝ նախկինում Ադրբեջանը մարտավարություն էր որդեգրել՝ համաձայնելով որոշակի կետերի՝ գիտակցելով, որ հայկական կողմը դրանց չի համաձայնի. «Այս պայմանագրի քննարկման նպատակը արդյունքի հասնելն էր, այլ ոչ թե խոսակցությունները հավերժ շարունակելը»,- հավելել է նա:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե իշխանության գործելաոճին ծանոթ լինելով՝ խաղաղության համաձայնագիրը կարելի է կապիտուլյացիա համարել, նա նշել է. «Առաջին և ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր հայ ժողովրդի առջև»: Ըստ նրա՝ ընդդիմության պնդումներն անլուրջ տպավորություն են թողնում, քանի որ դրանք արվում են առանց համաձայնագրի տեքստին ծանոթանալու. «Ընդդիմությունը խաղաղության պայմանագրի] տեքստը տեսե՞ է, որ նման բան է ասում: Ո՞նց կարող է միակողմանի լինել, եթե բոլոր դրույթները վերաբերում են երկու կողմին»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…