Հայտնվել է Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտ հրաձիգի ոչնչացման տեսանյութը 18+

 

Մոսկվայի կենտրոնում հրաձգություն բացած անհայտ անձը միայնակ է գործել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ԱԴԾ-ում։ Այնտեղ նաեւ հերքել են ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ հրաձիգները երեքն են եղել, եւ հայտնել են, որ Լուբյանկայում ԱԴԾ շենք ներխուժում չի եղել։ Հրաձիգը սպանվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին այն մասին, որ «երեք անհայտ անձինք ներխուժել են ԱԴԾ ընդունարանի շենք եւ կրակ բացել։ Ընդունարանի պահակների հետ հրաձգության ժամանակ հարձակվողներից երկուսը սպանվել են։ Իսկ նրանցից մեկը փախել է փողոց, որտեղ շարունակել է կրակել։ Դրա հետեւանքով սպանվել է ընդունարանի շենքի դիմաց հերթապահող Պետավտոտեսչության աշխատակիցը»։ Որոշ ժամանակ անց «Մոսկվա» գործակալությունը հանել էր իր նյութը, որտեղ հղում կատարելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին, հայտնել էր երեք հարձակվողների մասին, տեղեկացնում է Meduza-ն։

Դեկտեմբերի 19-ի երեկեյան հայտնի է դարձել, որ անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում Մեծ Լուբյանկա փողոցի 12 տան մոտ։

Միջադեպի հետեւանքով զոհվել է ԱԴԾ աշխատակից։ Նախկինում հայտնել էին, որ ծայրահեղ ծանր վնասվածքներ են ստացել հատուկ ծառայության երկու աշխատակիցներ։ Վերջին տվյալներով՝ հրաձգության հետեւանքով տուժել է հինգ մարդ։

Բացվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 317 հոդվածով («Իրավապաշտպան մարմինների աշխատակցի կյանքի դեմ ոտնձգություն»)։

Համացանցում հայտնվել է ԱԴԾ շենքի մոտ հրաձիգի ոչնչացման տեսանյութը։

news.am

editors

Recent Posts

Պապոյանը ընդունել է Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի…

7 mins ago

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Կիևը պետք է պատրաստ լինի դիմակայելու այն…

23 mins ago

«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի. հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա…

37 mins ago

Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական…

46 mins ago

Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ…

53 mins ago

Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը «Դիմադրության պակտ» է մշակում Մերձավոր Արևելքի երկրների…

59 mins ago