Լրահոս 24/7

ՀՀ-ն հիմա տարեկան 380 մլն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան 2018-ին. Եղոյան

2018 թվականին նվազագույն կենսաթոշակը 16,800 դրամից բարձրացվել է ու այսօր հասել է 36,000 դրամի, այսինքն՝ 7 տարում մոտ 20,000 դրամով նվազագույն կենսաթոշակը բարձրացել է: Սա տարեկան անում է 150 միլիարդ դրամ, որովհետև Հայաստանում կա 650 հազար թոշակառու, այսինքն՝ 380 մլն դոլար: ՀՀ-ն հիմա տարեկան 380 մլն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան տալիս էր 2018 թվականին: Այս մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

«ՀՀ-ում կա 720 հազար վարձու աշխատող և 650 հազար թոշակառու: Սա նշանակում է, որ մոտավորապես 1 աշխատողն ապահովում է 1 կենսաթոաշակառուի թոշակը: Սա ինչի՞ մասին է խոսում: Բացի ժողովրդագրությունից՝ սա նաև խոսում է արտադրողականությունից, սա խոսում է այն մասին, որ պետական ռեսուրսները բավականին սահմանափակ են, և նույնիսկ այս սահմանափակ ռեսուրսների պայմաններում, պատկերացրե՛ք, 1 աշխատող մարդն ամսական 50 հազար դրամ իր աշխատածից անուղղակիորեն (դա չի երևում թղթաբանության մեջ), իր ստեղծած հավելյալ արժեքից 50 հազար դրամ որևէ թոշակառուի թոշակ է տալիս: Սա է իրավիճակը»,- ասաց նա:

Թոշակը բարձրացնելու ճանապարհը, ըստ Արման Եղոյանի, պետության ՀՆԱ-ն, արտադրողականությունն ավելացնելն է, տնտեսությունը մեծացնելն է, ոչ թե օրենքում գրելն այն, ինչն արդեն իշխող թիմն արել է առանց գրելու:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

46 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago