Categories: Facebook

«Վարորդներին չեք ասում օրենքի փոփոխության մասին, որ տոնածառային տրամադրությունները չփչանա՞ն». Ն. Զոհրաբյան

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարորդներին չեք ասում օրենքի փոփոխության մասին, որ տոնածառային տրամադրությունները չփչանա՞ն:

Եվ այսպես, մի քանի օր առաջ խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց «Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման» օրենքի նախագիծը։ Բալային համակարգի սպասվող «բոլոլային» դեռ հանգամանալից կանդրադառնամ։

Իսկ հիմա մի փոքրիկ «սպռավոչկա» վարորդների համար, որ հանկարծ էս նախատոնական ֆոնին անակնկալի չգան ու խելոք գնան վարչական դատարան։

Եվ այսպես, եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է, ասենք, 2 հազար դրամ, բայց դուք վստահ եք, որ այդ օրինախախտումը չեք կատարել, բողոքարկելու և վարչական դատարան դիմելուց առաջ խորը շունչ քաշեք։ Որովհետև, եթե նախկինում վարորդները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, հիմա վարչական դատարան դիմելու և բողոքարկելու համար պիտի վճարեն 4 հազար դրամ։ Անգամ, եթե ձեզ տուգանել են հազար դրամ, բայց դուք պետավտոտեսուչի գրած ակտը ուզում եք բողոքարկել, պետք է վճարեք 4 հազար դրամ։

Ահա էսպես, հպարտ և աննկուն իմ հայրենակիցներ։
Եվ ուրեմն, ինչպես ասվում է դասական գրականության մեջ՝ հանգիստ նստեք տեղներդ ու խելոք վճարեք պետավտոտետուչի գրած ակտը։

Հուսով եմ, որևէ մեկի ամանորյա մաժորը չհարամեցի»:

editors

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

9 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

11 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

12 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

12 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

12 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

13 hours ago