Categories: Հայաստան

Շատ վատ վիճակում հայտնվեցի, ճնշումս ահագին բարձրացավ. Աշուղ Ոսկեհուր

 

Իմ անվան՝ այդ ցուցակում հայտնվելը միայն թյուրիմացություն էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Աշուղ Ոսկեհուրը՝ անդրադառնալով Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայտարարությանը, որով հանդես էին եկել Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ։

«Ինձ զանգահարել էին, ես ասացի, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ասացին՝ դե մենք տեքստ ուղարկենք՝ դուք նայեք ասեք։ Ես էլ ասեցի, որ ինտերնետային կայք չունեմ։ Հետո էլ ես տրանսպորտի մեջ էի, լավ չէր լսվում, չշարունակեցինք խոսել։ Հետո առավոտյան գործի գնալուց իմացա, իմ անունը նույնպես հայտնվել է ցանկում ու ամբողջ լրատվական դաշտում տարածվել է, որ նաև իմ անունը կա։ Շատ վատ վիճակում հայտնվեցի, ճնշումս ահագին բարձրացավ, արդեն մի քանի հատ դեղ եմ խմել։ Ով որ զանգել էր՝ նույն համարով հետ էի զանգում, ինչքան փորձեցի՝ չէին վերցնում հեռախոսը։ Հետո ես տեքստ էի գրում երգերիս համար ու այդ ընթացքում զանգեցին այդ համարով։ Իրենց ասացի, ես ասե՞լ եմ, որ իմ անունը գրեք այդ ցուցակում, ես տեքստ չեմ կարդացել՝ ինպե՞ս կարող եմ ասել, թե՝ այո իմ անունն էլ գրեք ցուցակում»։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

11 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

13 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

14 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

14 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

14 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

15 hours ago