ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան որևէ դրսևորմամբ ընդունելի չէ։
Այս մասին ասվում է Պետքարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու համար։
Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է», – ասվում է հաղորդագրությունում։