ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:
Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։