Լրահոս 24/7

Ինչո՞ւ պետական ունեցվածքը պետք է մի կողմ դրված լինի. Սուքիասյանը՝ վարչապետին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ գույքի կառավարման համակարգում 400 մլրդ-ից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ՝ վաճառվում։ Միաժամանակ, ըստ նրա, մասնավոր սեկտորում միջինը 59 հազար գույքի առքուվաճառք է լինում։

«Ինչո՞ւ պետք է պետական ունեցվածքն այս կարգի մի կողմ դրված լինի, ու ոչ մի գեներացիա չապահովի երկրին»,- հարցրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորին, նշել է, որ նման խնդիր կա, և իրենց օրակարգային հարցերից է դրա լուծումը․

«Օրինակ, Հանրապետության հրապարակի վրա կա նման շենք, որ կառավարությունը փորձում է ինչ-որ ներդրումային տրամաբանության մեջ դնել, բայց բան չի ստացվում․ խոսքը նախկին կենտրոնական փոստի շենքի մասին է»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ քննարկում են, պարզվում է՝ շենքը մի շարք ստանդարտների չի համապատասխանում։

Վարչապետը նաև նշել է, որ 2024թ. պետ․ գույքի կառավարման տողով բյուջեի եկամուտներն էական աճել են՝ մոտ 20 մլրդ դրամի եկամուտ է եղել։

Փաշինյանը նաև նշել է, թե մասնավորեցված ահռելի գույք կա, որը ևս տնտեսական շրջանառության մեջ չէ։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ալիեւը «ռամազանին գինի՞ է խմում»

Մուսուլմանական պահքի՝ ռամազան ամսվա, վերջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել իսլամադավան…

14 minutes ago

Ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ…

34 minutes ago

Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում

Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում՝ երկրի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքերի գրեթե ամենօրյա…

2 hours ago

Գյումրիում ու Փարաքարում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Ըստ…

2 hours ago

Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան

Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…

19 hours ago

ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…

19 hours ago