Լրահոս 24/7
27.03.2025

Թուրքիան՝ «քաղաքացիական պատերազմի շեմի՞ն»

Թուրքիան՝ «քաղաքացիական պատերազմի շեմի՞ն»

Ադրբեջանցի լրագրող, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, որ ներկայումս որպես քաղաքական վտարանդի բնակվում է Ցյուրիխում, մոտ մեկ տասնամյակ բնակվել է Ստամբուլում՝ շարունակելով մնալ ադրբեջանական «Զերկալո» օրաթերթի աշխատակից: Ադրբեջանի իշխանությունների, անձամբ Իլհամ Ալիեւի հասցեին քննադատական հոդվածների պատճառով նա թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվել եւ արտահանձվել է: Միրկադիրովին ներկայացվել է «պետական դավաճանության» մեղադրանք: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան ճանաչել են քաղբանտարկյալ: Այդ ճնշումների տակ Ալիեւն ստիպված է եղել Միրկադիրովին ազատել եւ արտաքսել:

Այս նախաբանը նրա համար է, որպեսզի ցույց տրվի, որ Միրկադիրովը Թուրքիան լավ գիտի: Եւ ահա թե ինչ է գրում նա. «Էրդողանն իր առջեւ մի քանի նպատակ էր դրել: Առաջինը Թուրքիայում բանակի իշխանության, բանակի պաշտամունքի, երկրորդը՝ Աթաթուրքի եւ հանրապետականության պաշտամունքի վերացումն էր: Էրդողանն առաջին խնդիրը հիմնականում լուծել է, բանակը զրկել է քաղաքական իշխանության գործերին միջամտելու հնարավորությունից, բանակն այլեւս չի կարող քաղաքական իշխանությանը կամք թելադրել: Բայց բանակի պաշտամունքը լիովին ոչնչացնել չի հաջողվել, մշտապես պատերազմի մեջ գտնվող երկրում, ինչպիսին Թուրքիան է, դա հնարավոր չէ: Իսկ Աթաթուրքի հետ պատերազմը նա լիովին տանուլ է տվել: Երբ Էրդողանի թուրն աջուձախ կտրում էր, նա Աթաթուրքին «կռունկ» անվանեց, գովեց սուլթաններին, նրանց անուններով կամուրջներ կառուցեց, իրեն հռչակեց նրանց ժառանգորդ, բայց չհաջողեց: Թուրքիայում վերջին օրերի իրադարձությունները միայն Իմամօղլուի կալանավորման դեմ բողոք չեն, դրանք վկայում են Հանրապետության եւ Աթաթուրքի անմահությունը»:

Այս գնահատականը կարելի էր չափազանցված եւ մի քանի առումներով վիճելի համարել, եթե նույն ժամերին, երբ սոցիալական մեդիայում տարածվել է Միրկադիրովի գրառումը, թուրքական լրատվամիջոցները չտարածեին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելիի հայտարարությունը, որտեղ նա քեմալական-ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելին եւ նրա մերձավոր շրջապատին անվանում է «Թուրքիայի թշնամիների շահերի սպասարկու եւ կոլոբորանտներ»: Բահչելին համակիրներին կոչ է արել համախմբվել եւ պայքարել Թուրքիայի «հզորությունը ոչնչացնել ցանկացող մութ ուժերի դեմ»: Նրա հայտարարությունն ավարտվում է այսպես. «Մենք Թուրքիան կփրկենք սեփական կյանքի գնով»:

Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Թուրքիայի տասնյակ այլ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են՝ չնայած որ իշխանությունները ձեռք են առել անվտանգության աննախադեպ միջոցներ, իսկ ոստիկանությունը բիրտ ուժ, ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառում: Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելն սպառնացել է միայն Ստամբուլում մեկ միլիոն մարդ դուրս բերել փողոցներ եւ հրապարակներ:

Կառավարության նիստից հետո ժողովրդին հղած հեռուստաուղերձում Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդդիմությանը «դավաճան» է անվանել, նրան մեղադրել երկրի հզորացումը խաթարելու փորձերի մեջ: Էրդողանի եւ ազգանյանական «Գորշ գայլերի» առաջնորդ Բահչելիի հայտարարությունները վկայում են, որ Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետ Իմամօղլուն դեռ տեւական ժամանակ կմնա բանտում:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Թուրքիայի հանրությունը տրոհվել է երկու՝ գրեթե հավասար հատվածների: Մի կողմում «եվրոպականացած»-աշխարհի եւ արեւմտամետ Ստամբուլն է, մյուսում՝ ազգայնական-իսլամական Անատոլիան: Թուրքիան նախապատրաստվում է նախագահական ընտրությունների: Ավելի վաղ փորձագիտական տպավորություն կար, որ նոր սահմանադրության հարցում Էրդողանը եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կարող են ընդհանուր հայտարարի գալ:

Այդ փուլը մնացել է անցյալում. Քեմալական ԺՀԿ-ն մերժում է Էրդողանի երրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվելու եւ մրցապայքարին մասնակցելու հնարավորությունը: Ստամբուլի նախկին քաղաքապետի՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածուի օգտին մեկ օրում ավելի քան տասնհինգ միլիոն մարդ է քվեարկել: Այդ մարդիկ ոչ թե անձամբ Իմամօղլուին են տեսնում ապագա նախագահ, այլ մերժում են Էրդողանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը:

Ստեղծված չափազանց բարդ իրավիճակում, երեւում է, ազգայնական ուժերն Էրդողանին նահանջի տեղ չեն թողնում: Իսկ դա հղի է քաղաքացիական բախումների սպառնալիքով: Եւ եթե դրան ավելացնենք նաեւ քրդական գործոնը, որի դեմ Էրդողանը կենաց-մահու պատերազմ է հայտարարել, ապա Թուրքիայի ներքաղաքական պատկերն ավելի ամբողջական կլինի:

Ամենեւին էլ բացառված չէ, որ Թուրքիայի զինված ուժերը միջամտեն եւ փորձեն կողմերին հաշտեցնել: Այդ դեպքում, սակայն, Էրդողանի մոտ քառորդդարյա իշխանությունը կսասանվի, Թուրքիայի պատմության մեջ նա չի մնա որպես «օսմանյան փառքի վերականգնող»: Թուրքիայում ներքին բախումները հղի են տարածաշրջանային անկայունության վտանգով: Եւ, երեւի, սա այն դեպքը չէ, որի մասին կարելի է ասել, թե այն, ինչ վատ է Թուրքիայի համար, մեզ համար լավ է:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ղարաբաղյան շարժումը փակվել է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում: Իմաստն այն է, որ այդ գագաթաժողովում Հայաստանից բացի անդամ բոլոր պետությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի կազմում, որ պետք է ունենա ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ: Իրականում ղարաբաղյան շարժումը, որպես ազգային-ազատագրական կամ հանուն Ադրբեջանից ԼՂ անջատման շարժում ավարտվել է 1991թ. նոյեմբերի 25-ին, երբ Ադրբեջանը լուծարել է ԼՂԻՄ-ը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է