Լրահոս 24/7

Խուզարկություն են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում

Իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում։ Այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքը։

Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նույն կառույցները խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։

Թե ինչն է խուզարկությունների պատճառը, դաշինքից չեն հայտնել։

 ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր՝ շեշտելով, որ  ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հայտարարություն են տարածել

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…

24 minutes ago

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…

27 minutes ago

ԼՂ տնտեսվարողների վճարած մաքսատուրքերը և հարկային հաշվարկների հարցը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Ինքս…

29 minutes ago

Ալիեւը «ռամազանին գինի՞ է խմում»

Մուսուլմանական պահքի՝ ռամազան ամսվա, վերջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել իսլամադավան…

1 hour ago

Ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ…

2 hours ago

Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում

Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում՝ երկրի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքերի գրեթե ամենօրյա…

3 hours ago