«Նռնաձոր տանող ճանապարհի մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի տեղակայման հետ, և քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն՝ սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սյունիքում Կապան-Ծավ ճանապարհից Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին:
Նրա խոսքով, սա այն գործնական քայլերից մեկն է, որով բնակավայրի համար ստեղծվում է այլընտրանքային ճանապարհ՝ միաժամանակ ազատելով երկաթուղու համար նախատեսված հատվածը. «Երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, այն կարող է անցնել միայն այդ հատվածով, ուստի մենք ազատում ենք այդ տարածքը՝ երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»,- ասել է նա:
Ըստ վարչապետի, այս նոր ճանապարհի կառուցումը կսկսվի և կավարտվի 2025 թվականին:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Ինքս…
Մուսուլմանական պահքի՝ ռամազան ամսվա, վերջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել իսլամադավան…