Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ այս մասին Աստանայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Երկար բանակցություններից հետո եկել է համաձայնագիրը ստորագրելու և Հվ․ Կովկասում խաղաղության հաստատման ու տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ առաջ շարժվելու ժամանակը»․ ընդգծել է նա:
Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային կարևոր հարցեր: Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:
«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող անձանց ազատ արձակումը», – նշել է Միրզոյանը:
«Մենք գնահատում ենք Ղազախստանի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի հետ», – հավելել է Միրզոյանը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Ինքս…
Մուսուլմանական պահքի՝ ռամազան ամսվա, վերջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել իսլամադավան…