Եվրոպական Միությունը սկսել է ձևավորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը․ գրում է EUobserver-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Գործընթացը դեռևս սաղմնային փուլում է։
Պարբերականի զրուցակիցներից մեկի տեղեկություններով, առաջարկները, հավանաբար, կներկայացվեն ամռան սկզբին։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ նոր պատժամիջոցների փաթեթի կազմումը կարող է ավելի երկար տևել: Նա հավելել է, որ այժմ ԵՄ-ի այդ քայլն ավելի շատ սպեկուլյատիվ է թվում։