

Կինոգետ Զավեն Բոյաջյանը գրել է.
«Արտավազդը» հերթական անգամ բաժանեց իր մրցանակները: Հակառակ լուրջ տպավորություն գործելու հավակնությանը՝ այս մրցանակաբաշխության կազմակերպիչները, փաստորեն, խուլ են քննադատության հանդեպ և ակնհայտորեն պատշաճ հայերեն սովորելու ձգտում չունեն: Ստորև զետեղված տեքստը, որ գրվել ու հրապարակվել է անցյալ տարի, նույնքան էլ վերաբերում է այս տարվան:
«Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերի մի մասն այնքան տարօրինակ հայերենով է, որ կարծես հայախոս մարդիկ չեն այդ անվանակարգերը սահմանել:
«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» սահմանումը նորմալ հայերենով պիտի որ լիներ կամ «թատերարվեստին արժանապատվորեն ծառայելու համար» կամ «թատերարվեստին մատուցած արժանապատիվ ծառայության համար», բայց ինչպես տեսնում եք, ոչ մեկն է, ոչ մյուսը:
Գլխավոր դերակատարներին շնորհվող մրցանակների անվանակարգերը հետևյալ ձևակերպումներով են՝ «լավագույն տղամարդ դերակատար», «լավագույն կին դերակատար», մինչդեռ հայերեն շատ հանգիստ կարելի է ասել՝ «լավագույն դերակատար» և «լավագույն դերակատարուհի»:
Այս տղամարդ-կին ավելորդաբանությունը պարզապես «դերակատար-դերակատարուհի» տարբերակման փոխարեն առկա է նաև «երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» և «երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգերի մեջ:
«Լավագույն սցենոգրաֆիա» օտարաբանությանն էլ իհարկե լիովին կփոխարիներ «լավագույն բեմանկարչությունը» կամ «լավագույն բեմանկարիչը»: Ի դեպ, «բեմանկարչություն» բառն արձանագրված է դեռ 1986-ին Լևոն Հախվերդյանի հեղինակությամբ հրատարակված «Թատերագիտական բառարանում»:
Հուսանք, որ «Արտավազդի» կազմակերպիչները կձգտեն ավելի հայալեզու արտահայտվել, մանավանդ որ լեզուն թատրոնի գլխավոր հենքերից մեկն է:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…